858 դիտում
11:59 17-07-2014
Վարչապետը հանդիպել է ՀՀԿ ԵԿ անդամների հետ. քննարկվել են տնտեսությանն առնչվող հարցեր
Հուլիսի 16-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) մարզային և տարածքային կազմակերպությունների նորընտիր ղեկավարների և ակտիվ անդամների հետ։ Երիտասարդները կառավարության ղեկավարին ներկայացրին մարզաբնակ երիտասարդների խնդիրները։
Վերջին ամիսների ընթացքում ՀՀԿ ԵԿ գրեթե բոլոր տարածքային և մարզային կազմակերպությունների ղեկավար կազմերը փոխվել են, և նման կազմով ու ձևաչափով հանդիպումը կառավարության ղեկավարի հետ առաջին անգամ էր տեղի ունենում: Երիտասարդներին հուզող շատ խնդիրներ իրենց լուծումները գտել են, բայց ներկաներն ունեին հարցեր և առաջարկներ, որոնց իրականացումից է կախված վերջիններիս հետագա աշխատանքի արդյունավետությունը:
Բոլոր մարզային կառույցները ներկայացրին իրենց տարեկան աշխատանքները, խոսեցին առկա խնդիրների և դրանց լուծման իրենց առաջարկների մասին: Վարչապետը կարևորեց մարզի երիտասարդների դերը կադրային քաղաքականության մեջ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ամենատարբեր ոլորտների՝ կոռուպցիայի դեմ խիստ պայքար, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացում, նոր, մատչելի հիփոթեքային պայմաններ երիտասարդ ընտանիքների համար, փոքր և միջին ձեռնարկություններին օժանդակելու ուղղություններ, գյուղացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների իջեցում և այլն: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ խստագույնս պատժվելու են բոլոր այն պաշտոնյաները, որոնք մտնելու են կոռուպցիոն դաշտ։ Վերանայվելու են երիտասարդներին տրվող հիփոթեքային վարկավորման պայմանները, իրականացվելու են հարկային և մաքսային բարեփոխումներ, երիտասարդների համար ստեղծվելու են նպաստավոր պայմաններ՝ ձեռներեցությամբ զբաղվելու համար։
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ցանկացած տնտեսական, քաղաքական բարեփոխման ընթացքում հաշվի է առնվելու երիտասարդների կարծիքը, կլինեն քննարկումներ և կարծիքների փոխանակում։ <<Այս հանդիպումներն ինքնանպատակ չեն լինելու: Մենք կունենանք երկկողմ քննարկումներ, և այդ հանդիպումների ընթացում կայացրած բոլոր որոշումներն իրականություն կդառնան>>,- ասաց կառավարության ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
1247 դիտում
12:51 19-06-2019
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության հետ քննարկվել է տնտեսությանն առնչվող ծրագրերը
3046 դիտում
17:27 20-06-2014
ՀՀ գյուղատնտեսությունում քննարկվել են Հայաստանի անտառային տնտեսությանն առնչվող հիմնախնդիրները
1549 դիտում
18:07 24-09-2014
ՀՀ վարչապետը հանդիպել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ
Այս բաժնից
2797 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10519 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am