4274 դիտում
22:12 13-07-2014
ԼՂՀ կառավարության սննդի բաժնի պետը Երևանում վրաերթի է ենթարկել մորն ու նրա դստերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Էդգար Հարությունյանը Դավիթ Անհաղթ փողոցում իր վարած Opel մակնիշի 22 SL 923 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ 26-ամյա Իրինա Մուրադյանին և 2-ամյա Անաստասիա Տիմոշենկոյին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել վրաերթի ենթարկվածներին իր ավտոմեքենայով տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են, իսկ Opel-ի վարորդ Է. Հարությունյանը հիվանդանոցում ներկայացել է, որ աշխատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունում որպես սննդի բաժնի պետ:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2791 դիտում
16:17 08-05-2014
Volkswagen-ը Վանաձորում վրաերթի է ենթարկել մորն ու դստերը. Ֆոտոռեպորտաժ. Lorinews.am