211652_close_icon
views-count10187 դիտում article-date 12:20 11-07-2014

Ինքնասպանության դիմած զինծառայող Վանիչկային ծառայակիցները մինչև ինքնասպանությունը մերկացրել են և ասել, որ «այսօր տռուպ են տալու»

Ինքնասպանության դիմած Վանիչկա Հովհաննիսյանին ինքնասպանությունից առաջ ծառայակից ընկերները մերկացրել են եւ ասել, որ «տռուպ են տալու»: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանից: Գործն արդեն դատարանում է: Այսպիսով, ըստ մեղադրանքի, Շմավոն Արամայիսի Կուրեխյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 12-րդ վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի հրաձիգ, կոչումով՝ շարքային, 2013թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 17:00-ից 17:50-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի անգամ վաշտի պահասենյակում նույն վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Մանվելի Մկրտչյանի հետ միասին, առանց բավարար հիմքերի` կամայականորեն ենթադրելով, որ Պ. Մկրտչյանին պատկանող «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսն իբր գողացել է, համածառայակից, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանը: Հեհեռախոսը փնտրելու նպատակով Վ. Հովակիմյանին մերկացրել, ապա ստուգել է նրա ուսապարկի պարունակությունը` զուգակցելով այդ գործընթացը բազմաթիվ և տարաբնույթ հայհոյանքներով: Դրանից հետո` շուրջ 20 րոպե անց, Վ. Հովակիմյանին կրկին կանչել է պահասենյակ և համածառայակից Պ. Մկրտչյանի հետ միասին, դարձյալ խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները` նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, նույն շարժառիթներով Վ. Հովակիմյանից շորթել է 30.000 ՀՀ դրամ գումար, նրա նկատմամբ բռնություն գործադրելու և հետագայում նրա նկատմամբ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնելու սպառնալիքներով իբր գողացված հեռախոսի փոխարեն պահանջ է ներկայացրել նշված գումարը բերել մինչև 2013թ. դեկտեմբերի 15-ը: Գումարը չբերելու դեպքում, դարձյալ հայհոյանքների զուգորդմամբ, նա սպառնացել է նաև Վ. Հովակիմյանի հետագա ծառայության ընթացքում փոփոխել նրա կարգավիճակը, որի հետևանքով նրա ծառայությունը կընթանար անտանելի պայմաններում: Շմավոն Կուրեխյանի այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. շուրջ 10 րոպե անց Վ. Հովակիմյանը վաշտի զինանոցում ԱԿՄ տեսակի ԳՊ-9107 համարի ինքնաձիգով կրակել է կզակի ստորին հատվածի շրջանում և այդ եղանակով ինքն իրեն կյանքից զրկել: Շմավոն Կուրեխյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով եւ 182 հոդվածի 2-րդ մասով: Պարույր Մկրտչյանի դեմ քրեական գործ է հարուցվել 375 հոդվածի 2-րդ մասով: Արման Մուրադյանի դեմ 375 հոդվածի 2-րդ մասով, քանի որ Պարույր Մկրտչյանից լսելով «այսօր տրուպ ենք տալու» արտահայտությունը վերադաս հրամանատարությանը չի զեկուցել: Իսկ Նարեկ Միտոյանի դեմ՝ 368 հոդվածի 1-ին մասով, որ անհապաղ միջոցներ չի ձեռնարկել կարգուկանոնի հաստատման համար, այդ մասին անմիջապես չի զեկուցել վերադաս հրամանատարությանը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Վերջինիս նկատամբ խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը, իսկ մյուսներինը՝ կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանում: Հուլիսի 22-ին նշանակված է հերթական դատական քննության օրը: Հիշեցնենք, որ Վանիչիկան ընտանիքի միակ տղան էր:

Նմանատիպ նյութեր