Դոնեցկում մարտեր են ընթանում օդանավակայանի համար
                        Դոնեցկի Կիևյան և Կույբիշևյան շրջաններում մարտեր են ընթանում օդանավակայանի համար: 
«Գործի է դրվել օդուժը: 2 կործանիչներ հարվածներ են հասցրել օդանավակայանին: Աշխարհազորայինները փորձել են վայր գցել ПЗРК կործանիչներից մեկը»,-նշված է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության  մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ: 
Հաղորդվում է նաև, որ տարհանվել է Դոնեցկի շրջանային պետադմինիստրացիայի շենքը:
«Հրատապ տարհանվել են ադմիստրացիայի աշխատակիցները: Ներկա պահին Դոնեցկի կենտրոնական մասում կործանիչներ են թռչում, չեն բացառվում օդային հարվածները»,-Interfax գործակալությանն է հայտնել ռազմական աղբյուրներից մեկը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

