Իրաքում պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ
                        Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 125 կմ դեպի հյուսիս ընկած Սամար քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 15 մարդ, ևս 25֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով իրավապահներին։
Ոստիկանության տվյալներով, մեքենայում պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ֊ահաբեկիչը շրջանում, որտեղ տեղակայված է իրաքյան զորքը։ 
Ներկայումս ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

