Իրաքում հզոր պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այսօր հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով գրանցվել է 8 զոհ, 7֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնել են Իրաքի անվտանգության ծառայության ներկայացուցիչները։
Մայրաքաղաքի ռեստորաներից մեկի մոտ մի քանի կայանված մեքենա է պայթեցվել։ Դեպքի վայր իրավապահներ և շտապ օգնության բրիգադներ են ժամանել։
Հիշեցնենք, որ այսօր ահաբեկչություններ էին գրանցվել իրաքյան Բաբիլ գավառում։ Պայթյունների հետևանքով 10 զոհ էր գրանցվել, ևս 13֊ը վիրավոր էին։