Ջրհեղեղ Իսպանիայում
                        Հյուսիսային Իսպանիայում հորդառատ անձրևների պատճառով Բաստան գետը դուրս է եկել ափերից եւ հեղեղել Նավարրա գավառը: Պատուհասած Ջրհեղեղի պատճառով տասնյակ տներ ավերվել են, փողոցներում կաթվածահար է եղել երթևեկությունը: Առավել տուժած հատվածների բնակիչներին փրկարարները  տարհանել են:  Մտավախություն կա , որ ջրհեղեղի հետեւանքները կարող են ավելին լինել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

