Պակիստանում պայթյունի հետևանքով գրանցվել է 2 զոհ
Այսօր Պակիստանի Քարաչի նավահանգստային քաղաքի մարդաշատ շրջաններից մեկում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 2֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Dawn թերթի էլեկտրոնային տարբերակը։
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան Սադար թաղամասում՝ Մաքքի֊Մասջիդ մզկիթի մերձակայքում։ Ըստ ոստիկանության տվյալների՝ ինքնաշեն պայթուցիկ սարքն ամրացված է եղել մոտոցիկլին։ Զոհվել է պատահական անցորդ և ենթադրաբար՝ մահապարտ֊ահաբեկիչը։ Պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի շենքեր և մեքենաներ։
Տուժածները հոսպիտալացվել են, դեպքի վայր ոստիկանների կողմից շրջափակվել է։