211652_close_icon

Պակիստանում պայթյունի հետևանքով գրանցվել է 2 զոհ

views-count1275 դիտում article-date 14:44 29-05-2014
Պակիստանի հյուսիսարևելյան հատվածում՝ Հյուսիսային Վազիրիստան ցեղային շրջանում մեքենայի պայթյուն է գրանցվել, որի հետևանքով զոհվել է 2 զինծառայող, ևս 3֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է «Դունիա» հեռուստաալիքը։ Դեպքի վայր հավելյալ անվտանգության ուժեր են ուղարկվել։ Նրանք շրջափակել են դեպքի վայրը․ գրոհայինների որոնման աշխատանքներ են ընթանում։ Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։

Նմանատիպ նյութեր