Հայաստանի հավաքականի և «Գանձասար»-ի կիսապաշտպան Արտակ Դաշյանը, ով վերջին 6 ամսվա ընթացքում վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս Բահրեյնի «Մուհարաք» ակումբում, այսօր երկու տարվա պայմանագիր է կնքել «Վարդար»-ի հետ, հայտնում է մակեդոնական ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ օրեր առաջ «Վարդար»-ի շարքերը համալրել էր նաև Հայաստանի հավաքականի և «Բանանց»-ի աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով նույնպես երկու տարվա պայմանագիր է կնքել մակեդոնական ակումբի հետ: