Հայաստանի հավաքականի և «Գանձասար»-ի կիսապաշտպան Արտակ Դաշյանը, ով վերջին 6 ամսվա ընթացքում վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս Բահրեյնի «Մուհարաք» ակումբում, իր կարիերան կշարունակի մակեդոնական «Վարդար»-ում: Այս մասին [b]SHAMSHYAN.COM[/b]-ին հայտնել է Արտակ Դաշյանը:
« Մոտակա օրերի ընթացքում մեկնելու եմ Սկոպյե, որտեղ պետք է բուժզննում անցնեմ և պայմանագիր ստորագրեմ «Վարդար»-ի հետ: Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակով նախատեսված կլինի պայմանագրի ժամկետը»,-ասել է Դաշյանը: