Եգիպտոսում գնացքի պայթյունի հետևանքով տուժել է 5 մարդ
                        Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում գնացքի պայթյուն է իրականցվել, ինչի հետևանքով տուժել է 5 մարդ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Պայթուցիկ սարքը գտնվել է պայուսակում, որը դրված է եղել նստատեղերից մեկի վրա։
Նշվում է, որ ահաբեկչությունը զուգադիպում է նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանության տապալման տարելիցի հետ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

