Իրաքի քրդերի առաջնորդը դիմել է խորհրդարան` Իրաքից անջատվելու համար հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ
                        Իրաքից անջատվելու հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ  այսօր ինքնավար շրջանի խորհրդարանում ելույթ է ունեցել Իրաքի Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին: 
Վերջինս  իր ելույթում նշել է, թե «այժմ Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները վարչապետ Նուրի ալ-Մալիքի գործողությունների արդյունքն են»: 
Այնպես որ, ըստ Բարզանիի, պատգամավորները պետք է որոշեն հանրաքվեի անցկացման հստակ ժամկետը: 
[url=http://http://itar-tass.com/mezhdunarodnaya-panorama/1296188] ITAR-TASS[/url]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

