Չինաստանի ույգուրներին արգելվել է պահպանել Ռամադանի տոնի արարողակարգի ծեսերը
Չինաստանի իշխանություններն արգելել են Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում ապրող այն պետծառայողներին, ուսանողներին ու դպրոցականներին, ովքեր ազգությամբ ույգուրներ են, պահպանել Ռամադանի տոնի արարողակարգի մեջ մտնող ծեսերը:
Արգելքով գործողությունների մեջ, մասնավորապես մտնում են իրենց աշակերտներին կրոնական աշխարհայացք սերմանելը, ինչպես նաև նրանց կրոնական ծիսակատարություններին մասնակցել պարտադրելը:
Դրանից բացի, Ռամադանի ծեսերին մասնակցել արգելվել է կոմկուսի անդամներին:
Associated Press-ի փորձագետների կարծիքով, այս արգելքները երկրում անվատնգության ապահովմանն ուղղված միջոցառումների մի մասն են, որոնցով պաշտոնական Պեկինը փորձում է հաշվեհարդար տեսնել ույգուրական անջատողականության դեմ:
[url=http://http://lenta.ru/news/2014/07/03/xinjiang/]«lenta.ru»[/url]