Թաիլանդն ազատ չի արձակում «թուրք-չինական» ույգուրներին
                        Թաիլանդի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ պահել 17 ույգուրների, ովքեր թուրքական անձնագրեր ունեն: 
Արևմտյան Չինաստանից թյուրքական փոքրամասնության այդ ներկայացուցիչներին ձերբակալել են են անցած տարի Թաիլանդի հարավում: Նրանք մեղադրվում են սահմանն անօրինակական հատելու մեջ: 
Նրանց անձնագիր տվել է Թուրքիան, բայց Չինաստանում պնդում են,  որ նրանք Թաիլանդ   են եկել Սինցզյանից, իսկ դա նշանակում է, որ նրանց պետք է հանձնել Չինաստանի իրավապահ մարմիններին: 
Կարծիք կա, որ Բանգկոկը փորձում է իր հարաբերությունները կարգավորել Պեկինի հետ, այդ պատճառով ույգուրների արտահանձնումը Չինաստան ավելի հավանական է, քան նրանց Թուրքիային հանձնելը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

