Բեռլինում ծայրահեղականներն այրել են Հունաստանի հյուպատոսի մեքենան
                        Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում  անհայտ անձինք այրել են Հունաստանի հյուպատոս Արիս Ռադիոպուլոսի մեքենան։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է հունական «Հրե միջուկների դավադրություն» ծայրահեղական խմբավորում։ Մեքենան այրվել է  Ռադիոպուլոսի տան մերձակայքում՝ Վիլմերսդորֆի շրջանում։
Գերմանյիայի արտգործնախարարը հայտարարել է, որ երկրի իշխանությունները ամեն ինչ կանեն Գերմանիայում գտնվող հույն և օտարերկրյա դիվանագետների անվտանգությունն ապահովելու համար։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

