Հունաստանի պարտքի շուրջ բանակցություններ` Բեռլինում
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Արժույթի միջազգային հիմնադրամի ու Եվրոպական կենտրոնական բանկի նախագահների հետ Բեռլինում քննարկել են Հունաստանի պարտքին վերաբերող հարցեր:
Նրանք պայմանավորվել են ակտիվացնել բանակցությունները Աթենքի հետ հանուն գործարքի շուտափույթ կնքման: Հունաստանը դեֆոլտից խուսափելու համար հունիսի 5-ին պետք է վերադարձնի 300 մլն եվրո պարտքը:
Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը բողոքել էր, թե իր կառավարությունից “անհեթեթ բաներ” են պահանջում: