211652_close_icon

Առավոտ կանուխ կարաոկեի մոտ` մարիխուանայով

views-count1313 դիտում article-date 16:36 03-07-2014
Հուլիսի 1-ին, ժամը 05.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Մ. Խորենացու փողոցում գործող կարաոկե ակումբի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Խաչիկ Ա.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 3.5 գրամ չորացված զանգված: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր