211652_close_icon
views-count1055 դիտում article-date 15:44 03-07-2014

Հյուսիսային Կարոլինայում «Արթուր» փոթորկի պատճառով տարհանում է հայտարարվել

Ամերիկյան Հյուսիային Կարոլինա նահանգում Հաթերաս կղզուն մոտեցող «Արթուր» արևադարձային փոթորկի պատճառով մարդկանց տարհանում է հայտարարվել։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։ Տարհանման մասին պարտադիր դրությունը գործելու է հունսիս 3֊ին՝ Երևանի ժամանակով 13․00֊ին։ Նշենք, որ հունիսի 2֊ին «Արթուր» փոթորիկը նկատվել է Քանավերալ հրվանդանից 145 կմ հեռավորության վրա, ինչպես նաև Հարավային Կարոլինայի և Ֆլորիդայի որոշ հատվածներում։

Նմանատիպ նյութեր