Լուիզիանայում փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Ամերիկյան Լուիզիանա նահանգում ուժեղ փոթորկի հետևանքով առանց էլեկտրաէներգիայի է մնացել մոտ 240 հազար մարդ. հոսանքազրկվել են մի շարք գերատեսչություններ և Նոր Օռլեանի միջազգային օդանավակայանը:
Քամին արմատախիլ է արել հարյուրավոր ծառեր: Մի շարք դպրոցները փակ են, որոշ ճանապարհներ` ջրատակ:
Քամին այնքան ուժեղ է եղել, որ Էլմվուդ քաղաքում կամրջից ցած է գլորել բեռնատար գնացքի վագոնները: Լուիզիանայում արտակարգ դրություն է հայտարարվել: