Եվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկում է ներգաղթյալների մուտքի թույլատրելի ծավալը որոշել` ելնելով բնակչության թվից, ազգային ՀՆԱ-ից, գործազրկության մակարդակից
                        Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան- Կլոդ Յունկերն առաջարկում է ԵՄ երկրներին ներգաղթյալների ընդունման քվոտաներ սահմանել, ըստ որոնց՝  Եվրամիության տվյալ երկիր ներգաղթյալների մուտքի թույլատրելի ծավալը կորոշվի՝ ելնելով բնակչության թվից, ազգային ՀՆԱ-ից, գործազրկության մակարդակից և արդեն ընդունված օտարերկրացիների թվից:  Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, այդ առաջարկները Յունկերը ներկայացրել է Եվրամիություն ապօրինի ներգաղթյալների հոսքին հակազդելու նախագծի մշակման շրջանակներում: Ենթադրաբար՝ նախագիծը կհրապարակվի մայիսի 13-ին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

