Ֆելիքս Մագատը քննադատել է Յոահիմ Լյովին
«Ֆուլհեմ»-ի գերմանացի մարզիչ ֆելիքս Մագատը քննադատության է ենթարկել Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին: «Երկաթյա Ֆելիքսի» քնադատությունը հիմնականում կապված է 2014 թվականի աշխարհի առաջնությունում Բունդեսթիմի տակտիկայի, ինչպես նաև պաշտպաններ Բենեդիկտ Հյովեդեսի և Ֆիլիպ Լահմի խաղային դիրքերի հետ:
« Ինձ համար Հյովեդեսը ոչ մի կերպ չի կարող ձախ եզրային պաշտպան լինել: Նա կենտրոնական պաշտպան է և չունի համապատասխան որակները, որպեսզի այդ դիրքում հանդես գալով դրականորեն ազդի խաղի վրա: Կարծում եմ Լյովը շատ սխալ է վարվում:
Ինչ վերաբերվում է Լահմին, ապա նա նույնպես սխալ դիրքում է հանդես գալիս: Եթե խաղացողը ինչ-որ բան է ուզում, ապա դա այլ հարց է: Այս թիմում Լահմը անհրաժեշտ է պաշտպանության եզրում: Իսկ կիսապաշտպանության կենտրոնում առանց նրա ոչինչ չենք կորցնում»,-ընդգծել է Մագատը: