Սարկոզիի դեմ պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ պաշտոնական կաշառակերության և պաշտոնի չարաշահման հոդվածով մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է France Presse֊ը։
Համապատասխան որոշումն ընդունվել է Սարկոզիին հարցաքննելուց հետո։
Քննիչները Սարկոզիին մեղադրել են կաշառք տալու, ծառայողական դիրքի չարաշահման և կոմերցիոն գաղտնիքների փաստի քողարկման համար։
Ավելի վաղ հայտնել էին, որ նրա հարցաքննությունը 15 ժամ է տևել։
Հատկանշական է, որ դա Հինգերորդ հանրապետության պատմության մեջ 1֊ին անգամն է, երբ դատարանը տալիս է նախկին նախագահին կալանքի տակ վերցնելու թույլտվություն։