211652_close_icon
views-count1359 դիտում article-date 15:08 27-05-2014

Սարկոզիի կուսակցությունը խոստովանել է կատարած ֆինանսական «մանիպուլյացիաները»

Ֆրանսիայի «Միություն հանուն ժողովրդական շարժման» ընդդիմադիր կուսակցության անդամը խոստովանել է, որ 2012 թվականին Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ժամանակ ֆինանսական մանիպուլյացիաներ է իրականացրել։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Սակայն կուսակցության նախագահի խորհրդական Ժերոմ Լավրիյոն ժխտում է այդ մաինիպուլյացիաների անօրինական լինելը։ Ըստ Լավրիոյի խոսքերի՝ Սարկոզին կատարվածի մասին տեղյակ չի եղել։ Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2012 թ․ նախագահական ընտրություններին Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ժամանակ կուսակցությունը ֆինանսական մանիպուլյացիաներ կատարելու մեջ է մեղադրվում։ Լավրիյոն եղել է Նիկոլա Սարկոզիի նախընտրական շտաբի պետի տեղակալը։

Նմանատիպ նյութեր