Լուգանսկում դպրոցի շենքի վրա հրետանային ռումբ է ընկել
                        Ուկրաինայի ուժայինների կողմից Լուգանսկի գնակոծման ընթացքում հրետանային ռումբերից մեկն ընկել է դպրոցի շենքի վրա։ Այս մասին հայտնում է քաղխորհրդի կայքը, փոխանցում է Gazeta.ru֊ն։
«Այսօր առավոտյան ռումբ է ընկել Շևչենկո թաղամասի թիվ 14 դպրոցի վրա, ինչի հետևանքով քանդվել է շենքի պահեստային ելքի հատվածը»,֊ ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ տուժածներ չկան։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

