Դոնեցկում հրետանային արկը ընկել է տրոլեյբուսի վրա. կան զոհվածներ. տեսանյութ
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Դոնեցկում հրետանային արկը պայթել է կանգառում, ինչի հետեւանքով առնվազն 9 մահացած կա: Մոտ 1 տասնյակ մարդ էլ վիրավորվել է:
Մեկ այլ տվյալներով՝ 13 մարդ է զոհվել: Դեպքը տեղի է ունեցել Լենինսկի շրջանի թիվ 93 կանգառում: Տվյալներ կան, որ հրետանային արկի թիրախում հայտնվել է Դոնեցկից Զլատոուստովկ ուղեւորվող տրոլեյբուսը: