Հրետանային արկն ընկել է Դոնեցկի կայարանի վրա. կա մեկ զոհ
                        Ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ Ուկրաինայի արևելքում գտնվող  Դոնեցկ քաղաքի  կենտրոնական կայարանում հրետանային արկ է ընկել, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել: 
Օտարերկրյա լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրետանային արկն ընկել է կայարանի տանիքին: 
Մեկ այլ՝ Interfax գործակալությունը հայտնել է, որ ըստ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության հաղորդման՝ զոհերի  թիվը 3-ն է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

