Լուգանսկի Անանևկա գյուղը գնդակոծվել է
Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները հայտարարել են, որ «Красный партизан» սահմանային անցակետից ոչ հեռու գտնվող Անանևկա գյուղը ենթարկվել է գնդակոծման «Վասիլյով» տեսակի ականանետներից:
Ներկա պահին անցակետը գտնվում է Լուգանսկի ինքնապաշտպանական ուժերի վերահսկողության տակ: Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Լուգանսկում ռազմական գործողությունների դեմ բազմահազարանոց ցույց է անցկացվել: Ցույցի մասնակիցները կիևից պահանջել են դադարեցնել հարավ-արևելյան հատվածում անցկացվող ռազմական գորշողությունները՝ հայտարարելով, որ Կիևի հետ լիարժեք երկխոսություն հնարավոր է ծավալել միայն այն դեպքում, երբ Ուկրաինան Նովոռոսիայից դուրս կբերի իր զորքերին:
Կիևի Անկախության հրապարակում էլ այդ ընթացքում ցույց է անցկացվել, որի մասնակիցները Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյից պահանջել են չեղյալ հայտարարել հրադադարի հրամանը և երկրի հարավ-արևելքում ռազմական դրություն մտցնել: