Ո՞վ է այսօր քրեական աշխարհի ամենահայտնի հայուհին և ինչպիսի՞ ձեռագրով է նա հայտնի
Այսօր քրեական աշխարհում ամենահայտնի հայուհիներից է Սաթին, ով շատ քրեական հեղինակությունների է իր ունակություններով օգտակար լինում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը:
Վերջինիս խոսքով՝ Սաթիին հատկապես դիմում են արվեստի գործերի թալանի ժամանակ: Սաթին ոչ միայն դրանք թալանելու անթերի սցենարներ է մշակում, որոնց հաճախ նաեւ ինքն է մասնակցում, այլեւ հիանալի տիրապետում է այդ արվեստի գործերի պատմությանը եւ բազմակողմանի զարգացած կին է:
«Անգամ կարող է մեկ վայրկյանում տարբերել բնօրինակը կրկնօրինակից»,- նշեց Սերգեյ Գալոյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ վերջինս ամուսնացած չէ եւ ժառանգներ չունի: Ի դեպ, Սաթին նրա կեղծանունն է եւ որքան էլ նա իր շրջապատում հայտնի է, բայց իրական անուն-ազգանունով շատ հազվադեպ է ներկայանում: