Տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև
Հուլիսի 1-ին արևելյան շրջաններում կդիտվի ամպոտ եղանակ, այստեղ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, տեղ-տեղ հնարավոր է ամպրոպ և կարկուտ, օրվա 2րդ կեսին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Արևելյան շրջաններում էական տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 1-2աստ:
Շոգ եղանակին խորհուրդ է տրվում կրել բաց գույնի բամբակե հագուստ, խմել հասարակ, ոչ գազավորված ջուր: Հիշեցնում ենք, որ ցերեկային ժամերին պարտադիր պետք է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից:
Եղանակը Երևանում. Հուլիսի 1-ին առավոտյան կդիտվի արևային եղանակ, կեսօրից հետո՝ փոփոխական ամպամածություն, տեղ-տեղ հնարավոր է կարճ անձրև, քամին՝ 12-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +15+18, ցերեկն ստվերում +31+34, երեկոյան +25+27:
Աղբյուր՝ www.weather.am