Յուրա Մովսիսյանը վիրահատության է ենթարկվել
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը, երեկ Հռոմում ծնկի վիրահատության է ենթարկվել, հայտնում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը: Նշվում է, որ վիրահատել են ֆուտբոլիստի աջ հոդապարկի արտաքին հատվածը:
Նախնական տվյալներով Մովսիսյանի ապաքինումը կտևի երկու ամիս: Հիշեցնենք, որ ֆոիտբոլիստը վնասվածք էր ստացել հունիսի 6-ին Գերմանիայի և Հայաստանի հավաքակաների ընկերական խաղի ժամանակ: