7923 դիտում
22:01 30-06-2014
Արտակարգ իրավիճակ Երևանում. Հաղթանակ կամրջի հարևանությամբ քամին տապալել է մի քանի էլեկտրասյուներ. ժամանել են մեծ թվով ՃՈ և հրշեջ աշխատակիցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աթենքի փողոցում քամու հետևանքով 3 էլեկտրասյուն շրջվել է և փակել փողոցը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, էլեկտրասյուների գետնին տապալման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները` դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Փրկարարները «Երքաղլույս» ՓԲԸ-ի և ՃՈ աշխատակիցների օգնությամբ մեծ դժվարությամբ կարողացան Էլեկտրասյուները հեռացնել ճանապարհի երթևեկելի գոտուց:
ՃՈ աշխատակիցների օպերատիվ գործողությունների արդյունքում` նշված հատվածում հնարավոր եղավ խուսափել խոշոր խցանումից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+