964 դիտում
18:39 30-06-2014
ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրել է քանդակագործ Արտո Չաքմաքչյանին
Հունիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը քանդակագործ Արտո Չաքմաջյանին պարգևատրեց «Արշիլ Գորկի» մեդալով:
Հարություն (Արտո) Չաքմաքչյանը ծնվել է 1933թ.-ին Եգիպտոսում: 1948թ.-ին ընտանիքով հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան: 1975 թվականից ապրում է Կանադայի Մոնրեալ քաղաքում:
Արտո Չաքմաքչյանը քանդակագործության ասպարեզում համարվում է էքսպրեսիվ կերպավորման մեթոդի հիմնադիրներից մեկը: Այդ մեթոդով նա քանդակել է Կոմիտասի, Կոստան Զարյանի, Առնո Բաբաջանյանի դիմաքանդակները, «Ազատություն» քանդակը։ Նա նաև դեկորատիվ-կիրառական քանդակագործության հռչակավոր վարպետներից է, ստեղծել է «Սասունցի Դավիթ», «Բերքահավաք» քանդակները։ Նրան մեծ համբավ են բերել «Կոմիտաս» և «Ապրիլյան հուշակոթող» վեհաշուք հուշարձանները։ 2010թ.-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է Արտո Չաքմաքչյանի քանդակների ցուցահանդեսը:
Բարձր գնահատելով Արտո Չաքմաքչյանի ներդրումը հայապահպանության, հայ մշակույթն աշխարհին ներկայացնելու գործում՝ նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել արվեստի մեծագույն վարպետներից մեկին՝ քանդակագործ Արտո Չաքմաքչյանին, ով կյանքի մի մասն ապրել է Հայաստանում, մյուս մասը՝ Կանադայում, բայց մշտապես ամուր թելերով կապված է եղել Հայրենիքի հետ: Չաքմաքչյան ազգանունը վաղուց դուրս է եկել հայկական աշխարհի շրջանակներից և դարձել համաշխարհային մշակույթի մեծագույն երևույթներից մեկը»:
Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ պարոն Չաքմաքչյանը նշեց. «Ես անուղղակիորեն ներկայացրել եմ մեր երկիրը և ցույց տվել աշխարհին, որ մեր երկիրն էլ գեղարվեստական խոսք, արվեստ ունի: Եթե ես ճանաչում եմ գտել աշխարհում, ապա միայն շնորհիվ Հայաստանի, քանի որ իմ արվեստին Հայաստանի անցյալի և ներկայի մշակույթն է սնունդ տվել»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
14:45 12-05-2014
ՀՀ մշակույթի նախարարն ընդունել է Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, քանդակագործ Արտո Չաքմաքչյանին
1192 դիտում
23:21 01-10-2019
Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել քանդակագործ Արտո Չաքմաքչյանի մահվան կապակցությամբ
3485 դիտում
22:41 26-09-2017
Սփյուռքի նախարարն ընդունել է Ֆրանսիայի Նիս քաղաքի Ծխական խորհրդի ատենապետ Արտո Օքսայանին
Այս բաժնից
1351 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4789 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած