Նեյմարը գերազանցում է Մեսսիին. Կաֆու
Բրազիլացի լեգենդար պաշտպան, աշխարհի կրկնակի չեմպիոն Կաֆուն «Спорт FM»-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը իր խաղով գերազանցում է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին:
« Ես կարծում եմ, որ Բրազիլիան կլիմայական առումով առավելություն չունի իր մրցակիցների նկատմամբ: Բոլորի համար պայմաննները հավասար են: Այո, վաղ փուլում ուժեղ հավաքականների դուրս մնալը շատ զարմանալի էր, բայց այդպիսին է ֆուտբոլը: Ընթացիկ առաջնության լավագույն խաղացողը Նեյմարն է: Կարծում եմ`նա իր խաղով գերազանցում է Մեսսիին»,-ասել է Կաֆուն: