211652_close_icon

ԱՄՆ-ը և Լեհաստանն Ուկրաինայի հարցով հաղորդակցության խումբ են ստեղծել

views-count1006 դիտում article-date 20:11 10-06-2024
ԱՄՆ-ը և Լեհաստանը ստեղծել են հաղորդակցության խումբ՝ Ուկրաինայի շուրջ իրադարձությունների վերաբերյալ իրենց օրակարգը առաջ մղելու համար:

Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Պետդեպարտամենտը։

«Միացյալ Նահանգները և Լեհաստանը համատեղ ստեղծել են Ուկրաինայի վերաբերյալ հաղորդակցության նոր խումբ, որը հիմնված է Վարշավայում: Այն կաջակցի Ուկրաինային տեղեկատվական հարթակում ռուսական ագրեսիայի դեմ պայքարում», - ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր