9123 դիտում
20:00 29-06-2014
Աշխարհի 10 ամենաթանկարժեք զարդերը. ֆոտոշարք
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաթանկարժեք զարդերի շարքը.
1. Թևնոց-հովազ: Այն պատկանել է վինձորյան դքսուհի Ուոլիս Սիմփսոնին: Գնահատվում է 12,4 մլն դոլար: Զարդը ամբողջովին օնիքսով և ադամանդներով է պատված: Պատրաստվել է 1952 թվականին՝ հանրահայտ Կարտյե ընկերության կողմից: Դքսուհուն այն նվիրել է Անգլիայի թագավոր Էդուարդ VIII-ը,ով հանուն դքսուհու հանդեպ ունեցած իր սիրո՝ հրաժարվեց թագավորական գահից:
2. 11 կոլումբիական զմրուխտներով և ադամանդներով թագ: Գնահատվում է 12,7 մլն դոլար: Ժամանակին պատկանել է արքայադուստռր Կատարին Հենկել ֆոն Դոններսմարկին: Մինչ այդ թագը կրել է Նապոլեոնի կինը՝ Եվգենյա III-ը:
3. Ադամանդյա վզնոց՝ սուտակով (Heart of the Kingdom): Գնահատվում է 14 մլն դոլար: Վզնոցը պատկանում է աշխարհի ամենահայտնի ոսկերչական Garrard ընբկերությանը: Ադամանդների քաշը 155 կարատ է, սուտակի քաշը՝ 40,63 կարատ: Համարվում է ամենաեզակի սուտակներից մեկն աշխարհում:
4. Երկնագույն ադամանդով մատանի՝ Bulgari-ից: Գնահատվում է 15,7 մլն դոլար: Յուրօրինակ է նրանով, որ նրա վրայի ադամանդե քարը եռանկյուն է՝ 9,87 կարատ քաշով: Իսկ գնահատվել է բարձր՝ շնորհիվ քարի մաքրության, գույնի և քաշի:
5. Երկնագույն ադամանդե քարով մատանի՝ Chopard-ից: Գնահատվում է 16,26 մլն դոլար:
6. «Օվկիանոսի սիրտը» անվանումով այս կախազարդը գնահատվում է 20 մլն դոլար: Աշխարհին հայտնի է «Տիտանիկ» ֆիլմից: Ստեղծել է Հարի Ուինսթոնը: Ադամանդի քաշը 15 կարատ է: Համարվում է օսկարի մրցանակաբաշխության ժամանակ կրած ամենաթանկարժեք զարդը:
7. Վարդագույն ադամանդ: Գնահատվում է 23,2 մլն դոլար: Perfect pink անվանումը ստացել է իդեալական գույնի համար: Կշռում է 14,23 կարատ:
8. Wittelsbach-Graff ադամանդ: Գնահատվում է 24,3 մլն դոլար: Ասում են, որ քարը գտնվել է հնդկական Գոլկոնգ թագավորությունում: Այն գնել է Իսպանիայի Ֆիլիպ IV թագավորը՝ որպես օժիտ իր դստերը: 2008 թվականին քարը գնել է Լորենս Գրաֆֆը և բաժանել այն 3 մասի:
9. Ադամանդե քարերով բիկինի: Գնահատվում է 30 մլն դոլար: 2006 թվականին սուպերմոդել Մոլի Սիմսը պոդիումում հայտնվեց շքեղագույն ադամանդներից ստեղծված բիկինիով, որի հեղինակը Steinmetz Diamonds ընկերության դիզայներ Սյուզան Ռոսենն է:
10. Ադամանդե քար՝ graff Pink-ից: եզակի վարդագույն այս ադամանդը գնահատվում է 46,2 մլն դոլար: Կշռում է 24,78 կարատ: Գնվել է սեփական հավաքածուի համար ամերկկացի հայտնի ոսկերիչ Հարրի Ուինսթոնից, այնուհետ վերավաճառել ոսկերիչ Լորենս Գրաֆֆին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1366 դիտում
17:16 08-05-2014
«Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն` աշխարհի ամենաթանկարժեք ակումբներ
1906 դիտում
01:48 24-05-2014
Դավիդ Լուիզը դարձավ աշխարհի ամենաթանկարժեք պաշտպանը
1245 դիտում
17:23 26-05-2014
«Բավարիա»-ն` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային բրենդ
Այս բաժնից
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10519 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am