Մենք արեցինք ամեն հնարավորը. Կավանի
Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին կարծում է, որ իր թիմը պետք հպարտանա 2014 թվականի աշխարհի առաջնությունում իր ելույթներով: Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչ փուլում Ուրուգվայի հավաքականը 0:2 հաշվով զիջեց Կոլումբիայի ընտրանուն և դուրս մնաց հետագա պայքարից:
« Ես չէի ասի, որ Կոլումբիայի հետ վատ խաղացինք: Պարզպես այնպես չխաղացինք, ինչպես Անգլիայի և Իտալիայի դեմ խաղերում: Մենք արեցինք ամեն հնարավորը և մաքուր խղճով կարող ենք միմյանց աչքերի մեջ նայել, քանի որ մենք միահամուռ կոլեկտիվ ենք: Այո, մենք մեկնում ենք տուն, սակայն դա անում ենք հպարտորեն»,-ասել է Կավանին: