211652_close_icon
views-count1775 դիտում article-date 17:18 29-06-2014

Սեյրան Օհանյանը հարգանքի տուրք մատուցեց անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին. ֆոտոշարք

Հունիսի 29-ին «Եռաբլուր» պանթեոնում անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանին հարգանքի տուրք մատուցելու են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ, Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներ ու հարազատներ, մարտական ընկերներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը ծաղկեպսակ է դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին: Մատուցվել է հոգեհանգստի կարգ, որից հետո պաշտպանության նախարարն ու ներկա պաշտոնյաները շփվել անհայտ կորած ազատամարտիկների ծնողների ու հարազատների հետ՝ վստահեցնելով, որ նրանց զավակներին որոնելու համապատասխան աշխատանքները երբեք չեն դադարեցվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր