Տխուր ավարտով հարսանիք, որը ցնցել է ինտերնետը. 8 մլն դիտում մի քանի օրում. տեսանյութ
2014թ-ի հունիսի 8-ին Ֆիլիպիններում բնակվող երջանիկ զույգը` Ռոուդենը և Լիզլը, 2-ամյա դստեր հետ միասին որոշել էին նշել իրենց հարսանիքը:
Սակայն Ռոուդենի առողջական վիճակը մայիսին կտրուկ վատացել էր:
Երիտասարդի մոտ ախտորոշել էին 4-րդ փուլում զարգացող լյարդի քաղցկեղ, ինչի պատճառով հարսանյաց արարողությունը տեղի էր ունեցել հունիսի 18-ին` 10 օր ուշացումով`Մանիլայում գտնվող հիվանդանոցի պալատում` Ռոուդենի մտերիմների, մոր, եղբոր և դստեր մասնակցությամբ:
Հիվանդանոցի պալատում տեսանկարած նյութը համացացում արձանագրել է մոտ 8 մլն դիտում:
Համացացնում տեսանյութը տեղադրել է Ռոուդենի եղբայրը, ով ցանկացել էր այն դիտել մենակ, սակայն, արտասվելով, որոշել էր կիսվել ամբողջ աշխարհի հետ:
Ռոուդենը մահացել է հարսանիքից ընդամենը 10 ժամ անց:
Ներկայացնում ենք տեսանյութը: