Խամես Ռոդրիգեսը՝ 2014 թվականի լավագույն գոլի հեղինակ. տեսանյութ
Ցյուրիխում ընթացող «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունում հրապարակվեց նաև 2014-ի աշխարհի լավագույն գոլի հեղինակի անունը: Նախորդ տարի ամենագեղեցիկ գոլը խփել էր Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը:
Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին հավակնում էին նաև Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին և «Պեյմոնթ Յունայթեդ»-ի ֆուտբոլիստուհի Ստեֆանի Ռոուշը: