Բակո Սահակյանն ընդունել է Իսպանիայի Սենատի անդամ Ուրկո Այարցային
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է Իսպանիայի Սենատի անդամ Ուրկո Այարցային:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ հանդիպմանն արծարծվել են Արցախի և Եվրոպայի փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել Բասկերի Երկրի և Արցախի միջև կայուն կապերի հաստատման խնդիրներին:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք: