1898 դիտում
15:49 22-09-2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Լյուկ Կարվունասի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Լյուկ Կարվունասի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է նրանց այցը Հայաստան մեր երկրի անկախության 25-ամյակի կապակցությամբ:
Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային` Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում մշտապես աջակցելու համար:
Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, կարեւորել է պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցը: Այս համատեքստում Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ ֆրանսիացի խորհրդարանականների դատապարտող արձագանքը:
Խորհրդարանի ղեկավարը, դատապարտելով Փարիզում եւ Նիսում, ինչպես նաեւ մինչ այդ տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունները, հավաստիացրել է, որ Հայաստանը մշտապես բարեկամ Ֆրանսիայի կողքին է:
Գալուստ Սահակյանը, անուրանալի համարելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում Ֆրանսիայի ներդրումը, նշել է, որ 2001թ. ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը կատարյալ կդառնա, եթե ուղեկցվի Ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն սահմանող օրենքով: Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական կլինի նոր օրինագծի ներկայացման եւ ընդունման հարցում՝ հաշվի առնելով նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանձնառությունը:
Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Լյուկ Կարվունասը կշարունակի ջանքերը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության առավել սերտացման եւ ընդլայնման ուղղությամբ:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Լյուկ Կարվունասը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ: Նա ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին է փոխանցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոյի եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրյունո լը Ռուի ջերմ ողջույնները:
Լյուկ Կարվունասը, անդրադառնալով այս տարվա ապրիլյան իրադարձություններին, նույնպես կարեւորել է իրենց այցն Արցախ եւ հանդիպումները ԼՂՀ նախագահի ու Ազգային ժողովի նախագահի հետ: Նա նշել է, որ հանդիպումների ընթացքում իրենք Ֆրանսիայի համերաշխությունն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ Ադրբեջանի կողմից խախտված հրադադարի հետեւանքով տեղի ունեցած իրադարձություների կապակցությամբ: Լյուկ Կարվունասը նշել է, որ ինքն արել է հնարավորը՝ ապրիլյան քառօրյա պատերազմը Ֆրանսիայի կառավարությանը ճշգրիտ ներկայացնելու համար:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ ֆրանսիացի խորհրդարանականը նշել է, որ արվում է ամենը` ընդունելու օրենք, որը կամբողջացնի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու կքրեականացնի ժխտումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Նմանատիպ նյութեր
3423 դիտում
16:34 01-11-2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանը
2220 դիտում
20:45 20-09-2016
Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Ալֆորվիլլի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
1201 դիտում
13:42 19-12-2024
Զինակոչիկները որոշ հիվանդությունների դեպքում կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի
553 դիտում
13:29 19-12-2024
Վստահ եմ՝ Հայաստանում այս պահի դրությամբ համակարգային կոռուպցիա չկա. Գալյան