211652_close_icon
views-count5397 դիտում article-date 12:04 28-06-2014

Վարդան Ղուկասյանը որդու` Սպարտակ Ղուկասյանի Ֆրանսիայում գտնվելու մասին. Վերջինս ազատության մեջ է երկրից չհեռանալու պայմանով

Այս երկրում միայն Սպարտակ Ղուկասյանի ընտանի՞քն է ապրում, որ միայն նրա մասին եք գրում: Ի՞նչ է արել Սպարտակը, ի՞նչ եք ուզում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ում որդին Հայաստանից չբացակայելու ստորագրությամբ է ազատ արձակվել, սակայն, ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների, նա Ֆրանսիայում է գտնվում: «Երևանում այդքան բան է կատարվում, ինչի՞ չէք գրում: Թողեք ապրենք: Հիմա ժողովուրդը այնքան է զզված սուտ լրատվությունից, որ գարշում է ու չի ուզում լուրերը նայել, ոչ էլ թերթերն են ծախվում: Դրա համար տեր են ման գալիս, որ թերթերը ֆինանսավորեն և իրենց պատվերը կատարեն: Ցավոք, այս երկիրը քանդողը հենց լրատվական կառույցներն են»,- ասաց Վարդան Ղուկասյանը և այդպես էլ չպատասխանեց՝ որդին Հայաստանո՞ւմ է, թե՞ Ֆրանսիայում:

Նմանատիպ նյութեր