2040 դիտում
09:57 27-06-2014
Սպարտակ Ղուկասյանը, ով երկրից դուրս գալու իրավունք չունի, այժմ գտնվում է Ֆրանսիայում․ Ժողովուրդ
«Ժողովուրդ․ թերթը գրում է․ «Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ում փետրվարի 3-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1 կետի հատկանիշներով (խուլիգանությունը) և խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ գտնվում է Ֆրանսիայում: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ սույն գործով քննիչը զանգահարել է Սպարտակ Ղուկասյանին և գործի հետ կապված հրավիրել ոստիկանություն, սակայն վերջինս ասել է, թե գտնվում է Ռուսաստանում, կգա, նոր կներկայանա:
Հանրապետությունում է, թե ոչ Սպարտակ Ղուկասյանը, փորձեցինք պարզել Գյումրու նախկին քաղաքապետի գրասենյակի մամլո ծառայության պատասխանատու Լիլիթ Աղեկյանից, ով նշեց, թե տեղյակ չէ:
Ստացվում է՝ Վարդան Ղուկասյանի և նրա ընտանիքի «բեսպրեդելին» վերջ չկա: Ու մինչ ոստիկանությունում այս գործով նախաքննությունը շարունակվում է, Սպարտակ Ղուկասյանը իր խափանման միջոցը՝ ստորագրությամբ չհեռանալու մասին, թքած ունի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1522 դիտում
15:42 09-08-2021
Երկրից դուրս գալու ժամանակ ՍԷԿՏ համակարգի սահմանափակումները մարդկանց լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնում. ՄԻՊ
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»