Հուլիսի 2-ին տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, հուլիսի 2-ին տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստը կարևոր է նրանով, որ կհաջորդի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ուղևորություններին դեպի Ղարաբաղ:
Նկատենք, որ այս օրերին հայկական կողմը կրկին առաջ է քաշում թեզը, որ ղարաբաղյան կողմը պետք է դառնա բանակցային գործընթացի լիիրավ անդամ, և որ առանց Ղարաբաղի համաձայնության որևէ պայմանավորվածություն չի կարող գործել:
ԱԱԽ նիստի հաջորդ «առանձնահատկությունն» էլ այն է, որ տեղի է ունենալու հուլիսի 3-ի՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության փուլի նախօրյակին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։