211652_close_icon
views-count1615 դիտում article-date 20:07 27-06-2014

Մաշկի ջրային հաշվեկշռի խախտման դեպքում մեծանում է կնճիռների առաջացման վտանգը

Մեր մաշկը գրեթե 70 տոկոսով բաղկացած է ջրից, այդ իսկ պատճառով մաշկի ջրային հաշվեկշռի պահպանումը մաշկի առողջ և գեղեցիկ մնալու պարտադիր պայմաններից է: Մաշկի արտաքին տեսքը, թարմությունն ու առաձգականությունը մեծապես կախված է այն բանից, թե ինչքան ջուր է ներթափանցում մաշկ և նաև նրանից, թե որքան հաջող է մաշկը պահպանում խոնավությունը: Հարկ է նաև նշել, որ ջրային հաշվեկշռի խախտման հետևանքները միանգամից տեսանելի են դառնում. մաշկը դառնում է ավելի չոր, վտիտ, և հայտնվում են կնճիռներ: Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել մաշկի ջրային հաշվեկշիռը: Իսկ դրա պարզագույն միջոցներից մեկը հետևյալն է. որպեսզի Ձեր մաշկը լինի առողջ, աշխատեք ամեն օր խմել մոտ 2 լիտր ջուր` սենյակային ջերմաստիճանի: Ւստ մաշկաբանների՝ ներսից խոնավացումը պակաս կարևոր չէ, որքան արտաքինից: Կարելի է խմել նաև չգազավորված հանքային ջուր: Իսկ քնից առաջ չի կարելի խմել կես բաժակից ավելի հեղուկ: Աշխատեք խմել դանդաղ, փոքր կումերով: Թարմանալու համար կարելի է պարբերաբար մաշկը ցողել սառը ջրով: Չեն խանգարի նաև օդը խոնավացնող միջոցները: [url=http://http://www.e-kr.ru/03/waterbalance.html]www.e-kr.ru[/url]

Նմանատիպ նյութեր