211652_close_icon
views-count1159 դիտում article-date 16:00 27-06-2014

Սուդանցի քրիստոնյան ԱՄՆ֊ից ապաստան է խնդրել

Սուդանից քրիստոնյա կինը, ով իսլամից հրաժարվելու համար մահապատժի էր դատապարտվել, ազատության մեջ է և ԱՄՆ֊ից ապաստան է խնդրել։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Կինն իր ընտանիքի հետ դիմել է Խարտումում գտնվող ԱՄՆ դեսպանատանը։ Մերիամ Իբրահիմը 1֊ին անգամ ազատ է արձակվել երկուշաբթի օրը, բայց երբ փորձել է մեկնել ԱՄՆ, նրան ձերբակալել են։ Ըստ նրա փաստաբանի խոսքերի՝ նրա վրայից նախկինի պես չեն հանվել փաստաթղթերի կեղծման մեղադրանքները, այդ պատճառով նա Սուդանը լքելու իրավունք չունի։ Իր 2֊րդ ազատ արձակվելուց հետո նա BBC-ին հայտնել է , որ քրիտոնյա է մնում։

Նմանատիպ նյութեր