211652_close_icon
views-count4750 դիտում article-date 19:40 01-09-2017

Հայաստանում մալարիայով հիվանդ սուդանցի աղջկա վիճակում դրական տեղաշարժ կա

Մալարիայով հիվանդ սուդանցի աղջիկ է հայտնաբերվել Հայաստանում. նա տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: [url=https://armenpress.am/arm/news/903890/hayastanum-malariayi-och-texakan-depq-e-ardzanagrvel-sudanci.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում հիվանդանոցի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն ասաց, որ 5 օրվա բուժումից հետո վիճակի անհամեմատ դրական տեղաշարժ կա: «Հիվանդը դիմել էր մեզ օգոստոսի 28-ին: Հարավային Սուդանի բնակիչ է, սովորում է Դիլիջանի UWC Dilijan միջազգային դպրոցում»,- ասաց Ասոյանը: Նրա խոսքով` հիվանդը Հայաստանում երկար ժամանակ չի մնացել: Հայաստան գալու հենց երրորդ օրը վատ է զգացել և դիմել բժշկի: Հիվանդությունն ախտորոշել են ու աղջկան հոսպիտալացրել: «Հիվանդն արդեն հինգերորդ օրն է` բուժում է ստանում: Կա վիճակի անհամեմատ դրական տեղաշարժ: Դեռ չենք կարող ասել, թե քանի օր կմնա հիվանդանոցում»,- ասաց Արա Ասոյանը:

Նմանատիպ նյութեր