14680 դիտում
13:31 27-11-2015
Նորք Մարաշում վնասազերծվածներից 26-ամյա Գևորգը հոգեւորական է, Իտալիայում է ուսանել, բիզնեսներ ունի, բայց վարկերի տակ է ընկել. նոր մանրամասներ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Նորք Մարաշում վնասազերծված եւ ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից 26-ամյա Գևորգ Ջնդոյանը հոգեւորական էր եւ Շիրակի մարզի Փանիկ գյուղից: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փանիկի գյուղապետ Հրաչիկ Սալնազարյանը:
Նա պատմեց, որ Գեւորգը ուսանել է Իտալիայում: Մինչեւ վերջին դեպքն էլ միշտ պատարագներին մասնակցել է: Սնկի բիզնեսով է զբաղվել, վարսավիրանոց ունի:
«Բանկերից վարկեր էր վերցրել, չէր կարողանում փակել: Վերջին շրջանում ակտիվիստ էր դարձել: Ամուսնացած չի, երեխաներ չունի, բայց ընտանիքում 3 երեխա են: Քույրն ամուսնացած էր: Ապրում էր եղբոր եւ ծնողների հետ»,- մանրամասնեց գյուղապետը:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/25/71251/]հայտնել [/url]էր, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել էին լուրջ և մեծ հանցագործություն: Նշված վայրում մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի սեփական տներից մեկում վնասազերծել էին մինչև ատամները զինված մի քանի անձանց: Նշված փողոցը մեծ թվով ոստիկանության ծառայությունների կողմից վերցվել էր ուժեղացված հսկողության տակ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և կասկածվում էին, որ նախատեսում էին «տեռորիստական» գործողություններ կատարել մայրաքաղաքում:
Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես է վնասազերծել ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի և ՀՀ ԱԱԾ-ի