Բրյուսելում մեկնարկում է ԵՄ գագաթաժողովը
Այսօր Բրյուսելում սկսվում է ԵՄ գագաթաժողովը, որտեղ խոսվելու է ուկրաինական իրավիճակի և ԵՄ նոր ղեկավարության նշանակման մասին։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Գագաթաժողովի գլխավոր աշխատանքային օրը վաղն է՝ հունիսի 27-ին, որը սկսվելու է Մոլդովայի և Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրերի և Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման արարողությամբ։
Ավելի ուշ առանց գործընկեր երկրների առաջնորդների՝ ԵՄ պետությունների ղեկավարները և վարչապետները կքննարկեն Ուկրաինայի իրավիճակը, Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառման նպատակահարմարությունը, ԵՄ էներգաանվտանգության ամրապնդման հեռանկարների ամրապնդում, ինչպես նաև Եվրամությունում տնտեսական աճի և զբաղվածության բարձրացման հնարավորությունները։